Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17014

Brent տեսակի նավթի գինն առաջիկայում կարող է նվազել մինչև $40

$
0
0

oilԿարճաժամկետ հեռանկարում Brent տեսակի նավթը կէժանանա մինչև $40/1 բարել, ինչն արտահանողներին` ներառյալ Սաուդյան Արաբիային, չի թողնի այլ ընտրություն, քան արդյունահանման կրճատումն է: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Bank of America Merrill Lynch-ի վերլուծությունը:

Փորձագետների կարծիքով` ամերիկյան WTI նավթի գինը կընկնի մինչև $35/1 բարել: Այս ամենը կհանգեցնի նրան, որ արդյունահանումը կրճատել ստիպված կլինի կա´մ Սաուդյան Արաբիան, կա´մ ՕՊԵԿ-ի մեջ չմտնող երկրները, ասված է վերլուծությունում:

Bank of America Merrill Lynch-ում նշում են, որ նավթի շուկան կարող է կայունանալ, միայն եթե ՕՊԵԿ-ի անդամ երկրները սահմանափակեն մատակարարումները, կարտելի անդամները կրճատեն արդյունահանումը, և տեղի ունենա պահանջարկի գլոբալ աճ: Սակայն այս պահանջներից և ոչ մեկն առայժմ բավարարված չէ:

Հունվարի 7-ին Brent-ի գինը 2009թ. մայիսից ի վեր առաջին անգամ իջել էր $50-ի սահմանագծից` մինչև $49,66/1 բարել: Ամերիկյան United-ICAP ընկերության փորձագետ Վալտեր Զիմերմանի,- որը կանխատեսել էր նավթի գների անկումը 2014թ.,- կարծիքով` գնանշումների հետագա անկումը կլինի բացառապես էմոցիոնալ որոշում` պահանջարկի և առաջարկի հետ կապ չունեցող: Նա նշել է, որ եթե նավթի գինն իջնի $39/1 բարել սահմանագծից, ապա կհասնի նաև $30/1 բարելի, հաղորդում է Bloomberg-ը:

Առավելագույնը կշահի Ֆիլիպինները, նշում է գործակալությունը` վկայակոչելով Oxford Economics Ltd-ի վերլուծությունը: $40/1 բարելի դեքպում երկրի տնտեսությունը երկու տարում կաճի 7.6% այն դեպքում, երբ ըստ բրիտանացի տնտեսագետների` Ռուսաստանի ՀՆԱ-ն երկու տարվա ընթացքում կնվազի 2.5%-ով:


Viewing all articles
Browse latest Browse all 17014

Trending Articles