Դեկտեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած «ՍԱՐՆ Ի ՎԵՐ» նախագծի հերթական միջոցառումը։ Միջոցառման հյուրն էր թուրք հայտնի գրող և հրապարակախոս Հասան Ջեմալը, որը Հայոց ցեղասպանությունը իրագործած թուրք գլխավոր գործիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռն է։