Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Հարկադիր կատարողները երդվել են Ծիծեռնակաբերդում

$
0
0

erdum4Դեկտեմբերի 9-ին Ծիծեռնակաբերդի hուշահամալիրում առաջին անգամ անցկացվել է հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված 16 անձանց երդման հանդիսավոր արարողությունը, ասվում է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) տարածած հաղորդագրությունում։

Միջոցառման մեկնարկից առաջ հարկադիր կատարողները ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ  երթով շարժվել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել զոհերի հիշատակը  հավերժացնող  հուշակոթողին և անմար կրակի մոտ  մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։

«Այս Սուրբ վայրում  երդվելն էլ ավելի պարտավորեցնող է: Դուք պատիվ ունեք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, կրելու եք ուսադիրներ, ինչը մեծ պատիվ է յուրաքանչյուրիս համար: Ուսադիրը պարտավորեցնում է  հատուկ  վերաբերմունք  ունենալ մեր պետության և քաղաքացու  նկատմամբ, դուք  պետք է սպային արժանի վարվելակերպով կարողանաք վայելել քաղաքացու  հարգանքը…»,-ասել է Միհրան Պողոսյանը, հաղորդում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը:


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles