Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Չեմ թաքցնի՝ ուզում եմ կրկին նվաճել Ոսկե գնդակը․ Ռոնալդո

$
0
0

FIFA Ballon d'Or awards

Պորտուգալացի Կրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, որ չի թաքցնում, թե ցանկանում է հերթական անգամ նվաճել «Ոսկե գնդակ» մրցանակը։

«Այն լուրը, որ ես կրկին եռյակում եմ, լավ նվեր է Ծննդյան տոներից առաջ։ Ընդհանուր առմամբ, տարին ինձ համար հաջող էր։ Ամեն ինչ ստացվում էր խաղադաշտում, շատ գոլեր էի խփում։

Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել մարզչական շտաբին, գործընկերներին և «Ռեալի» տեխնիկական աշխատակիցներին։ Նրանց ներդնումն իմ զարգացման գործում դժվար է թերագնահատել։ Ո՞վ կստանա «Ոսկե գնդակը», չեմ ցանկանում թերագնահատել։ Չեմ խորամանկի, որ շատ եմ ցանկանում հաղթել», – ասել է պորտուգալացին։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել որ այս տարի «Ոսկե գնդակին» բացի «Ռեալի» հարձակվողից հավակնում են նաև «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, ով Մունդիալ 2014-ում դարձել է աշխարհի չեմպիոն։


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles