Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17047

Թիերի Անրին ցանկանում է վերադառնալ Արսենալ

$
0
0

New-York-Red-Bulls-Press-Conference

«Նյու Յորք Ռեդ Բուլսի» հարձակվող Թիերի Անրին հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել Լոնդոնի «Արսենալում»: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացած Անրին 1999-2007 թթ. «Արսենալի» կազմում անցկացրել է 369 հանդիպում` դառնալով 226 գոլի ու 92 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Դեռևս չեմ որոշել` երբ եմ կարիերաս ավարտելու: Միայն մի բանում եմ համոզված` չեմ հեռանալու ֆուտբոլից և կանեմ այն` ինչ կառաջարկեն: Կարող եմ մարզել, լինել խաղացող մարզիչ կամ պարզապես խորհրդատու:

Բացի այդ, շատ եմ ցանկանում տեսնել` ինչպես է «Արսենալը» հաղթում Չեմպիոնների լիգան: Չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում, բայց անչափ մեծ է այդ ակումբին օգնելու ցանկությունս: «Արսենալն» իմ ակումբն է: Երբ ես հանդես էի գալիս այնտեղ, այդպես էլ չկարողացանք նվաճել եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը: Լոնդոնից հեռանալիս երեխայի նման լաց էի լինում»,- Անրիի խոսքն է մեջբերում L’Equipe-ը:


Viewing all articles
Browse latest Browse all 17047

Trending Articles