Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17038

Վաչե Գաբրիելյանը՝ փոխվարչապետ և տնտեսական ինտեգրման նախարար

$
0
0

vache-gabrielyan-640x344Վաչե Գաբրիելյանը նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 28-ի հրամանագրով նշանակվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է փոխվարչապետ։

Փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել հոկտեմբերի կեսից՝ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո։

Մինչ այս` 2014թ. ապրիլի 18-ից, Վաչե Գաբրիելյանը զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը նոր նախարարություն է։ Դրա ստեղծման մասին որոշումը կայացվել էր կառավարության նոյեմբերի 6-ի նիստին, երբ միաժամանակ որոշվել էր կառավարության կառուցվածքից հանել արտակարգ իրավիճակների նախարարությունը և միացնել տարածքային կառավարման նախարարությանը։

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը զբաղվելու է Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության հետ կապված հարցերով։

Վաչե Գաբրիելյանը 1998-1999 թթ․ աշխատել է Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, 1999-2008 թթ․ եղել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, 2008-2010 թթ․՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ։

2010թ․ դեկտեմբերի 17-ից զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ 2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ֆինանսների նախարարի պաշտոնում։

2013թ. մայիսի 8-ից եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար, 2013-2014թթ.՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։

Հանրապետական կուսակցության անդամ է։


Viewing all articles
Browse latest Browse all 17038

Trending Articles