Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Շարմազանովը «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիրի տարածքում խաչքար կտեղադրի

$
0
0
Աշխատանքային այցով Մինսկում գտնվող Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին այցելել է Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզ, հանդիպում ունեցել մարզի նահանգապետ Կոնստանտին Սումարի հետ, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից: Երկուստեք բարձր է գնահատվել ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նոր թափ և որակ հաղորդելու երկկողմ հարաբերություններին: Կոնստանտին Սումարի հետ զրույցում ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ հայ-բելառուսական միջտարածաշրջանային համագործակցության աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է: Զրուցակիցներն անդրադարձել են Սյունիքի և Մինսկի մարզերի միջև համագործակցության մեկնարկին, ինչպես նաև Արարատի և Բրեստի մարզերի միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը: Կողմերը նկատել են, որ հայ-բելառուսական առևտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում, և երկկողմ տնտեսական հարաբերությունները դեռևս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին: Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու առումով զրուցակիցները մտքեր են փոխանակել Բրեստում գործարար համաժողով անցկացնելու հնարավորության առնչությամբ: Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև Հայրենական Մեծ պատերազմի ամենահերոսական էջերից մեկին`Բրեստի ամրոցի պաշտպանությանը, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով` իրենց անուններն են անմահացրել նաև բազմաթիվ հայորդիներ: Բրեստի մարզի նահանգապետի հետ հանդիպումից հետո հայկական պատվիրակությունը բելառուսցի գործընկերների ուղեկցությամբ այցելել է «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիր, ծաղկեպսակ դրել «Անհայտ զինվորի» և ութ հայ զինվորների շիրիմներին, ինչպես նաև գրառում թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում: ԱԺ փոխնախագահը հուշահամալիրի տարածքում հայ և բելառուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող խաչքար տեղադրելու պատրաստակամություն է հայտնել:

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles