Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավար Դևիդ Թրիսմանը, ով նաև եղել է Մունդիալ 2018-ի անցկացման անգլիական հայտի հեղինակը, կոչ է արել եվրոպական հավաքականների բոյկոտել Ռուսաստանում կայանալիք մունդիալ 2018-ը։
«Բերնշտեյնը (Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարը – խմբ․) ավելի վաղ ասել է, որ Եվրոպան պետք է գործի միասնական ճակատով և բոյկոտի Մունդիալ 2018-ը, դա գնահատում եմ որպես առողջ դիրքորոշում, ես աջակցում եմ նրան։ Սա այն պահն է, երբ Պլատինին և ՈւԵՖԱ-ն ավելի թափանցիկ են գործում, քան ՖԻՖԱ-ն։ Եվրոպացիները պետք է ասեն․ «Եթե ցանկանում եք, որպեսզի եվրոպացիները մասնակցեն համաշխարհային սպորտին, ապա դա պետք է լինի մաքուր սպորտ, ուր ամեն ինչ արվում է օրենքով»։
Կարծում եմ, որ Ռուսաստանը դիմադրելու է սրան, սակայն ամենահզոր եվրոպացի խաղացողները (հովանավորները – խմբ․) կարող են ազդել այս որոշման վրա։ Ոչ ոք չի ցանկանում ինչ-որ մեկին զրկել աշխարհի առաջնությանը մասնակցելուց, սակայն մենք ցանկանում ենք պարզություն ու թափանցիկություն տեսնել սպորտում, բոլորի համար հասկանալի կանոններ։ Բոլորն էլ կըմբռնեն, թե ինչու ենք ճնշում գործադրում ՖԻՖԱ-ի վրա։
Ցանկանում ենք ստանալ ճիշտ պատասխան, և վստահ եմ, որ կստանանք։ Այդ ժամանակ բոլորը կարող են մասնակցել Մունդիալ 2018-ին», – ասել է Թրիսմանը։
Հիշեցնենք, որ Թրիսմանը մեղադրում է Ռուսաստանին ու Կատարին իրենց երկրների ընտրության ժամանակ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամներին կաշառելու մեջ։