«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է վաճառել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին ակումբի նախագահի ընտրություններից հետո, որոնք կկայանան 2016 թվականին: Այս մասին հաղորդում է իսպանական Cadena Cope ռադիոկայանը:
Աղբյուրի համաձայն` կատալոնական ակումբը մտադիր է վաճառել 27-ամյա արգենտինացուն այն ակումբին, որն առավել շատ գումար կվճարի նրա տրանսֆերի համար:
Մեսսին ամենևին էլ չի ցանկանում այլևս կարիերան շարունակել «Բարսելոնայում», քանի որ կարծում է, ինքն ավելի քիչ է գնահատվում իր աշխատանքի համար, քան Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն: Բացի այդ, Մեսսիին նաև դուր չի գալիս, որ կատալոնական մամուլը Նեյմարին ներկայացնում է որպես ակումբի ապագա հաջողությունների գրավականը: