Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել տարածքային կառավարման նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը տալ առընթեր մարմնի կարգավիճակ և ստեղծել նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: