Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն ներողություն է խնդրել այն աղջկանից, ում գնդակով հարվածել է Անգլիայի առաջնության 11-րդ տուրում ՔՊՌ թիմի հետ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
«Թեթև շունչ քաշեցի, երբ իմացա, որ այն աղջնակը, ում դիպել էր գնդակն իմ հարվածից հետո, լավ է։ Շատ էի հուզվել։ Խոսել եմ հիասքանչ Քլոյայի հետ հեռախոսով։ Շատ ուրախ եմ, որ ամեն ինչ կարգին է», – գրել է Տուրեն Twitter-ի իր էջում։