Ֆրանսիայի Թուլուզ և Նանտ քաղաքներում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներն ավարտվել են ոստիկանների հետ բախումներով, որոնց հետևանքով մի քանի մարդ է տուժել:
Ինչպես հաղորդում է AFP-ն, բողոքի ակցիաներ տեղի են ունեցել նաև այլ քաղաքներում, այդ թվում՝ Լիլ, Բորդո և Ավինյոն, սակայն ավելի խաղաղ ավարտ են ունեցել:
Նանտում ոստիկանները կրակել են ռետինե փամփուշտներով և կիրառել են արցունքաբեր գազ ցուցարարների դեմ, որոնք ոստիկանների ուղղությամբ դյուրավառ հեղուկով շշեր և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Նանտում ոստիկանությունը ձերբակալել է 21, Թուլուզում 13 մարդու:
Իշխանությունները դատապարտել են բռնությունը և կոչ են արել ցուցարարներին հանգստանալ:
Բողոքի ցույցերի պատճառը դարձել է անցյալ շաբաթ շրջակա միջավայրի պաշտպանության համար անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստներից մեկի՝ 21-ամյա Ռեմի Ֆրեսի մահը: Ֆրեսը 1986թ. ի վեր Ֆրանսիայում իրավապահների կողմից զանգվածային բողոքի ակցիաների ճնշման հետևանքով առաջին զոհն է:
Նախնական տվյալներով՝ նրա մահվան պատճառ է հանդիսացել ոստիկանների նետած ձայնային ռումբի պայթյունը: Ֆրանսիայ նախագահ Ֆրանսուա Օլանդը իր վերահսկողության տակ է վերցրել բնապահպանի մահվան հետաքննությունը:
Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 31-ին որոշում են ընդունել դադարեցնել լճի պատնեշի կառուցումը, որի դեմ բողոքում էր Ռեմի Ֆրեսը: