Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Վարդան Պետրոսյանի գործով հաջորդ նիստը` նոյեմբերի 7-ին

$
0
0

vardan petrosyanԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 31-ին շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը:

Նիստին հարցաքննվեց վկա, ոստիկան Մկրտիչ Խուդավերդյանը:  Հարցաքննության ընթացքում պարզվեց, որ վերջինս չի ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 7-ին` ժամը 14:00-ին:

Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:

Դատական նիստի ամբողջական լուսաբանմանը կարող եք ծանոթանալ ավելի ուշ` ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութում:


Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles