«Բարսելոնան» աշխարհում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ պատրաստող լավագույն ակումբն է։ Այս մասին գրում է ֆրանսիական L’Equipe-ը՝ հղում կատարելով CIES Football Observatorie ֆրանսիական հետազոտական ընկերությանը։
Վերջինիս հաշվարկով՝ Եվրոպայի լավագույն հինգ առաջնություններում՝ Անգլիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա խաղում է այդ ակումբում կրթված 43 ֆուտբոլիստ։ CIES Football Observatorie-ն ակումբի սան է համարում բոլոր նրանց, ովքեր 15-21 տարեկանում ոչ պակաս, քան 3 տարի խաղացել են տվյալ ակումբի թիմերից մեկում։
CIES Football Observatorie-ի վարկանշային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. «Բարսելոնա» (Իսպանիա) – 43
2. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 36
3. «Ռեալ» (Իսպանիա) – 34
4. «Լիոն» (Ֆրանսիա) – 33
5. ՊՍԺ (Ֆրանսիա) – 27
6. «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) – 24
7. «Ատլետիկ» Բիլբաո (Իսպանիա) – 24
8. «Ռեյն» (Ֆրանսիա) – 24
9. «Լանս» (Ֆրանսիա) – 22
10. «Բորդո» (Ֆրանսիա) – 22
11. «Ատալանտա» (Իտալիա) – 22
12. «Արսենալ» (Անգլիա) – 22
13. «Մոնակո» (Ֆրանսիա) – 21
14. «Մոնպելյե» (Ֆրանսիա) – 21
15. «Վալենսիա» (Իսպանիա) – 21
16. «Էսպանյոլ» (Իսպանիա) – 21
17. «Մեց» (Ֆրանսիա) – 20
18. «Բավարիա» (Գերմանիա) – 20
19. «Ինտեր» (Իտալիա) – 18
20. «Սևիլյա» (Իսպանիա) – 17
21. «Թուլուզ» (Ֆրանսիա) – 17
22. «Ռոմա» (Իտալիա) – 17
23. «Շտուտգարդ» (Գերմանիա) – 17
24. «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա) – 17