Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Ուկրաինայում առաջատար է Յացենյուկի կուսակցությունը

$
0
0

UkraineՈւկրաինայում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեաթերթիկների 30,27%-ի հաշվման դեպքում ոչ մեծ առավելությամբ առաջատար է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի և Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի «Ժողովրդական ճակատը»։ Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը, վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, «Ժողովրդական ճակատի» օգտին քվեարկել է ընտրողների 21,7%-ը։

Ուկրաինայի նախագահ «Պետրո Պորոշենկոյի դաշինքը» երկրորդ տեղում է՝ 21,59% ձայնով։

Երրորդ տեղում Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի «Սամոպոմիչ» կուսակցությունը, որը ստանում է ընտրողների ձայների 10,79%-ը։ Նրան հաջորդում են «Ընդդիմադիր դաշինքը»՝ 9,62% ձայնով, Օլեգ Լյաշկոյի «Արմատական կուսակցությունը»՝ 7,52% ձայնով, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 5,81% ձայնով։

5%-անոց շեմին մոտենում է Օլեգ Տյագնիբոկի ազգայնական «Սվոբոդան»՝ 4,63% ձայն։

Մնացած կուսակցություններն առայժմ չեն հաղթահարում 5%-անոց շեմը։

Մասնակցությունը կազմել է 52,42%։

Դեռ սեպտեմբերի 26-ին՝ էքզիթ փոլերի տվյալների հրապարակումից հետո, երբ հայտնի էր դարձել, որ առաջատարը «Պետրո Պորոշենկոյի դաշինք»-ն է, Ուկրաինայի նախագահ ը հայտարարել էր, որ խորհրդարանական մեծամասնության հիմքը կկազմի իր գլխավորած դաշինքը։

Նա նշել էր, որ «Ժողովրդական ճակատը» դիտարկում է՝ որպես իր դաշինքի գործընկեր։ Ուկրաինայի նախագահը հավելել էր, որ կոլաիցիայի կազմման առաջարկը բաց կլինի քաղաքական շատ ուժերի համար, բացի՝ «Ընդդիմադիր դաշինքից»։

Պորոշենոկն ասել էր, որ կաջակցի վարչապետի՝ կոալիցիայի առաջադրած թեկնածուին՝ նշելով, որ դա խորհրդարանի և կոալիցիայի իրավասությունն է։

Արսենի Յացենյուկն իր հերթին ասել էր, որ «Ժողովրդական ճակատը» պատրաստ է կոալիցիա կազմել նախագահի գլխավորած քաղաքական ուժի հետ։


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles