Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Ռեալ –Բարսելոնա` 3:1

$
0
0

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում կայացավ երկար սպասված Էլ Կլասիկոն: Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում 3:1 հաշվով առավելության հասավ մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնայի» նկատմամբ և վաստակած 21 միավորով ընդհուպ մոտեցավ կատալոնացիներին:

Հանդիպման արդեն երրորդ րոպեին Նեյմարն առաջ մղեց «Բարսելոնային», գոլային փոխանցումը կատարեց կատալոնացիների կազմում առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնող Լուիս Սուարեսը: Ընդունած գոլից հետո «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներն ակտիվացան և առաջիկա 20 րոպեների ընթացքում Քարիմ Բենզեմայի հարվածներից հետո գնդակը երկու անգամ ետ մղվեց դարպասաձողից:

35-րդ րոպեին մադրիդցիներին հաջողվեց խփել պատասխան գոլը: Խերարդ Պիկեն սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, իսկ Կրիշտիանո Ռոնալդուն չվրիպեց 11 մետրանոց նշակետից` ընդհատելով Կլաուդիո Բրավոյի 8-խաղյա «չոր սերիան»:

Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ աչքի ընկնելու մի քանի հնարավորություն ունեցան, սակայն հաշիվը մնաց անփոփոխ, իսկ ընդմիջումից հետո «Ռեալի» առավելությունն ակնհայտ էր: 50-րդ րոպեին Պեպեն անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը դարձրեց 2:1, 61-րդ րոպեին Քարիմ Բենզեման խփեց իր թիմի 3-րդ գոլը: Հանդիպման վերջնամասում միայն Լուիս Էնրիկեի սաները ոչինչ չկարողացան ձեռնարկել, իսկ Ռոնալդուն ու ընկերները կարող էին հաշիվը դարձնել խոշոր, այդուհանդերձ, այլևս գոլեր չգրանցվեցին: 229-րդ Էլ Կլասիկոն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով` 3:1:


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles