Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Բորուսիան 4-րդ անընդմեջ պարտությունն է կրում․ Բունդեսլիգա

$
0
0

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Հանովերին» և շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն ոչնչով չկարողացավ օգնել իր թիմին: Նշենք, որ Յուրգեն Կլոպի սաները 4-րդ անընդմեջ պարտությունը կրեցին Գերմանիայի առաջնությունում, իսկ մեկ շաբաթ անց նրանք կհանդիպեն «Բավարիայի» հետ:

Այս տուրում կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները` «Վերդեր» – «Քյոլն»` 0:1, «Աուգսբուրգ» – «Ֆրայբուրգ»` 2:0, «Այնտրախտ» – «Շտուտգարդ»` 4:5, «Հերտա» – «Համբուրգ»` 3:0, «Հոֆենհայմ» – «Պադերբորն»` 1:0, «Բայեր» – «Շալկե», «Ֆոլֆսբուրգ» – «Մայնց» և «Բորուսիա» Մյունխենգլադբախ – «Բավարիա» հանդիպումները դեռ չեն կայացել:


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles