Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 21-ին խորհրդարանում խոսեց իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մասին՝ ասելով, որ ժողովրդին ծառայող իշխանափոխությունը պետք է լինի ոչ թե անձերի փոփոխության, այլ համակարգի փոփոխության ճանապարհով, ինչի հնարավորությունը տալիս է Սահմանադրության փոփոխությունը:
↧