Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է երկրի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի հետ:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին, կարևորել համագործակցությունը միջազգային կառույցներում:
Կողմերը կարևորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: