Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17024

Սեյրան Օհանյանն այցելել է սահմանային զորամաս

$
0
0

Seyran OhanyanՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 19-ին անակնկալ այցով եղել է երրորդ բանակային զորամիավորման ենթակա սահմանամերձ զորամասերից մեկում:

ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել զորամասի կիրակնօրյա հատուկ օրակարգը և ընդհանուր առմամբ` ծանոթացել ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ստուգել է նաև պահակային ծառայության կազմակերպումը, տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը նախաճաշել է զինվորների հետ, հետաքրքրվել, թե գոհ են արդյոք զինծառայողները հատկացվող սննդի որակից, տեսականիից և սահմանված չափաբաժիններից:

Սեյրան Օհանյանը մասնակցել է նաև զորամասում կազմակերպված բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված կիրակնօրյա միջոցառմանը: Նախարարն օրինակելի վարքի և ծառայության համար պարգևատրել մի շարք սպաների և զինվորների:

Զորամաս կատարած շրջայցից հետո պաշտպանության նախարարը եղել է հարավարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական  հենակետերում, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը: Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանն ու զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:

Նույն օրը պաշտպանության նախարարը եղել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայքնում, զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հուզող հարցերին:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17024

Trending Articles