Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16990

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահի հետ

$
0
0

11619_am_1Մեկնարկել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Իրան: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո թագավորական «Սաադաբադ» պալատում կայացել է Հովիկ Աբրահամյանի և Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։

«Այսօր կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, որի վառ ապացույցներից են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հաճախակի փոխայցելությունները: Համոզված եմ, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Էսհաղ Ջահանգիրին էլ նշել է, որ տնտեսական հարաբերությունները զիջում են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին և վստահություն հայտնել, որ Աբրահամյանի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական համագործակցության ակտիվացման մեծ ներուժ և պետք է անել հնարավորը՝ համատեղ նախագծերին ու ծրագրերին նոր շունչ հաղորդելու և դրանք կյանքի կոչելու համար: Այս համատեքստում կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի դերը, որի շրջանակում հնարավորություն կլինի իրականացնել համագործակցության ծրագրերը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:

Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանն Էսհաղ Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:


Viewing all articles
Browse latest Browse all 16990

Trending Articles