Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17427

Վատիկան. միասեռականների նկատմամբ վերաբերմունքը փոխող փաստաթուղթը չի ընդունվել

$
0
0

Pope_624x351Ռեզոնանսային փաստաթուղթը, որը արմատապես կփոխեր Հռոմի կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքը միասեռ հարաբերությունների և ամուսնալուծությունների նկատմամբ, երկու շաբաթ տևած սինոդի ավարտին այդպես էլ չի ընդունվել, հաղորդում է BBC-ն:

Փաստաթուղթը չի արժանացել սինոդի եպիսկոպոսների երկու երրորդի հավանությանը:

Սինոդը գումարել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ հղիության արհեստական ընդհատումներին, միասեռականությանը և ամուսնալուծություններին վերաբերող հարցերի քննարկման նպատակով։

Փաստաթղթի նախնական տարբերակում, որը կրել է Relatio post disceptationem լատիներեն անունը, հրապարակվել է հոկտեմբերի 13-ին և մեծ ռեզոնանս է առաջացրել: Դրանում նշվել է, որ կաթոլիկ եկեղեցին շարունակում է դատապարտել համասեռամոլությունը ու չի ճանաչում միասեռ ամուսնությունները, բայց «համասեռամոլները տիրապետում են տաղանդների ու արժանիքների, որոնք կարող են ծառայել քրիստոնեկան հասարակությանը»:

Քվեարկությանը փաստաթղթի ավելի արմատական տարբերակ է ներկայացվել, որտեղ ասվել է, որ «համասեռամոլությանը հակված մարդկանց պետք է ընդունել հարգանքով»: Սակայն նույնիսկ այս տարբերակը չի արժանացել եպիսկոպոսների մեծամասնության հավանությանը:

Քվեարկությունից հետո ելույթ է ունեցել Պապ Ֆրանցիսկոսը և խոստովանել, որ «մտահոգված և տխուր» կլիներ, եթե ներկա չլիներ «աշխույժ քննարկման և եթե բոլորը լուռ և կեղծ համաձայնության գային» այդ հարցում:

Կարծիք կա, որ եկեղեցական վարդապետության ազատականացմանը ձգտում է հենց Պապ Ֆրանցիսկոսը, որը անցյալ տարի Ռիո դե Ժանեյրոյում երիտասարդ կաթոլիկների փառատոնից վերադառնալուց հետո լրագրողներին հայտարարել էր․ «Եթե մարդը փնտրում է Աստծուն և բարի կամք ունի, ո՞վ եմ ես, որ դատեմ նրան»։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախորդ Բենեդիկտոս 16-րդը միասեռ հարաբերություններն անվանում էր «բնական խանգարում»։ Նա այս արտահայտությունը կիրառել էր Վատիկանի՝ 1986-ին հրապարակած փաստաթղթում․ Բենեդիկտոսն այդ ժամանակ Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի խորհրդականն էր։

 


Viewing all articles
Browse latest Browse all 17427

Trending Articles