Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16994

Բորուսիան նահանջում է 14-րդ հորիզոնական. Բունդեսլիգա

$
0
0

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Դորտմունդի Բորուսիան հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտություն կրեց «Քյոլնից»: Տանտեերի կազմում աչքի ընկան Քևին Վոգտն (40′) ու Սիմոն Զոլերը (74′), «Բորուսիայի» միակ գոլը խփեց Չիրո Իմոբիլեն (48′): Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածքի պատճառով մի քանի հանդիպում բաց թողեց, այս խաղում դորտմուդցիների մեկնարկային կազմում էր և 70-րդ րոպեին փոխարինվեց: Երկարատև ընդմիջումից հետո խաղալու հնարավորություն ստացան նաև Էլքայ Գյունդողանն ու Մարկո Ռոյսը: Թվում էր այս կազմով Յուրգեն Կլոպի թիմը ոչ մի շանս չի տա մրցակցին, սակայն վերոնշյալ երեք ֆուտբոլիստներն էլ դեռ լավագույն մարզավիճակում չեն և չկարողացան լիարժեք օգնել իրենց թիմին:  Արդյունքում «Բորուսիան» 5-րդ անընդմեջ խաղում չկարողացավ հաղթել և նահանեց մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնական:

Բունդեսլիգայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» շարունակում է հաղթարշավը, այս անգամ Պեպ Գվարդիոլայի սաները 6 անպատասխան գնդակ ուղարկեցին Բրեմենի «Վերդերի» դարպասը: Ֆիլիպ Լամն (20′, 79′) ու Մարիո Գյոթցեն (45′, 86′) երկուաան գոլ հեղինակեցին, մեկական անգամ էլ աչքի ընկան Չավի Ալոնսոն (27′) ու Թոմաս Մյուլլերը (43′, 11 մ.): «Բավարիան» արդեն իր ակտիվում ունի 20 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Այսօր կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Ֆրայբուրգ» – «Վոլֆսբուրգ»` 1:2, «Հանովեր» – «Բորուսիա Մ.»` 0:3, «Մայնց» – «Աուգսբուրգ»` 2:1, «Շտուտգարտ» – «Բայեր»` 3:3:

Մյունխենգլադբախի «Բորուսիան» 16 միավորով ընթանում է երկրորդ տեղում, «Մայնցն» ու «Ֆոլֆսբուրգը» 13-ական միավորով կիսում են 3-4-րդ տեղերը:


Viewing all articles
Browse latest Browse all 16994

Trending Articles