Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17427

Շախմատի տանը բացվել է Տիգրան Պետրոսյանի քանդակը

$
0
0

8709Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մասնակցել է հոկտեմբերի 16-18-ը անցկացվող «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը:

Այնուհետ Սերժ Սարգսյանը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի և «Շախմատը դպրոցներում» միջազգային գիտաժողովի մասնակիցների հետ ներկա է գտնվել շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի քանդակի բացմանը` նրա անունը կրող շախմատի տանը: Քանդակը, որ Տիգրան Պետրոսյանի շախմատային արքա դառնալու կապակցությամբ 1965թ. ստեղծել է հայ նշանավոր քանդակագործ Արա Սարգսյանը, ավելի քան կես դար գտնվել է քանդակագործի հարազատների մոտ` նրա տուն-թանգարանում: Տիգրան Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ Արա Սարգսյանի ընտանիքը որոշել է այն նվիրել շախմատի տանը:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նորաստեղծ շախմատի դպրոցի բացման արարողությանը: Դպրոցում կարող են անվճար ուսանել 5-ից 8 տարեկան մինչև 350 երեխա, ինչպես մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում գործող դպրոցների սաները:


Viewing all articles
Browse latest Browse all 17427

Trending Articles