Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17427

«Շրջանառության հարկի մասին» օրենքը կվերանայվի

$
0
0

11600_am_1Կառավարությունը հոկտեմբերի 9-ի նիստում հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է երկարացնել օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը:  Նախագծի համաձայն` գույքագրման պահանջը 2014թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015թ. փետրվարի 1-ը:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` փոքր ու միջին ձեռնարկությունների շահերը ներկայացնող ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք պայմանավորված են ապրանքի գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:

«Մասնավորապես, առևտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են հաշվառել իրենց ապրանքի մնացորդը և տեղեկություն ներկայացնել հարկային մարմին, ուստի օրինագծով առաջարկվում է սահմանել ավելի երկար ժամկետ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի նվազեցմանը և զուգահեռաբար՝ տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորման խնդրի լուծմանը»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Օրենքը, որը վարչապետի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, առաջացրել է, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը: Նախքան դրա ուժի մեջ մտնելը փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները բողոքի ցույցեր էին անցկացրել կառավարության և Ազգային ժողովի դիմաց:

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հարցով արտահերթ նիստ էին հրավիրել սեպտեմբերի 30-ին, սակայն այն չկայացավ քվորումի չապահովման պատճառով:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17427

Trending Articles