Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17427

ԱՄՆ-ն զրկել է Ռուսաստանին առևտրային արտոնություններից

$
0
0
ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես զրկել են առևտրային արտոնություններից: Այս մասին վկայում է Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթուղթը: Վաշինգտոնի կարծիքով` Ռուսաստանը «տնտեսապես բավականին զարգացած է և մշտապես բարելավում է առևտրային մրցունակությունը», այդ իսկ պատճառով արտոնյալ մոտեցումներից օգտվելու կարիք չունի: Արտոնությունների համակարգը գործում է 1964թ.-ից և ստեղծվել է զարգացող երկրներին օգնելու նպատակով: Համակարգը ներառում է մի շարք նորմեր, որոնց համաձայն կարգավորվում է զարգացած երկրների կողմից զարգացող երկրներին սակագնային արտոնությունների տրամադրումը: Այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է Ռուսաստանին զրկել մի շարք առևտրային արտոնություններից, հայտնի էր դարձել դեռևս 2014-ի մայիսին:  «Չնայած նրան, որ արտոնություններից զրկելը անմիջականորեն կապված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների հետ՝ այսպիսի որոշման կայացումը առավել տեղին է ներկա փուլում»,- մայիսի 7-ին Կոնգրեսին հղած իր նամակում պարզաբանել էր Օբաման:    

Viewing all articles
Browse latest Browse all 17427

Trending Articles