Եգիպտական բանակի հրամանատար գեներալ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսին եգիպտական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է երկրի Սահմանադրության գործունեությունը առկախելու մասին: Ինչպես հաղորդում է BBC-ն, սա նշանակում է, որ նախագահ Մուհամեդ Մուրսին զրկվում է իշխանությունից: Գեներալ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսին հայտարարել է, որ երկրի ղեկը ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահը: Եգիպտոսում արդեն չորրորդ օրն է, ինչ բողոքի բազմամիլիոնանոց ցույցեր են, որոնք սկսվել են մայրաքաղաք Կահիրեի Թահրիրի հրապարակից: Զինվորականները քաղաքական ուժերին համաձայնության գալու վերջնագիր էին ներկայացրել, հակառակ պարագայում սպառնալով դադարեցնել Սահմանադրության գործողությունը: Մուրսիի գտնվելու վայրը հայտնի չէ:
↧