Ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման WhatsApp բջջային ծրագիրը շարունակում է լայն տարածում ստանալ: Չնայած տարեկան $1 արժողությամբ վճարովի բաժանորդագրությանը` ծառայությունն ակտիվ օգտատերերի թվով առաջ է անցել իր մրցակիցներից, հաղորդում է Thenextweb-ը: Ծրագրային մշակման մասնագետների վիճակագրության համաձայն` մեսենջերի 600 մլն օգտատերերի մեծ մասը բաժին է ընկնում Չինաստանին: Facebook-ը, որ 2014թ. փետրվարին գնել է WhatsApp-ը, դիտարկում է ծառայությունում խաղեր և վճարովի գովազդ ներառելու հնարավորությունը: Սոցցանցը $19 մլն է ներդրել ծառայության զարգացման համար: WhatsAppը ստեղծվել է 2009-ին:
↧