Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16991

Ադրբեջանում խոշոր ներդրողները` Մեծ Բրիտանիա և Նորվեգիա

$
0
0
2014 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի տնտեսության մեջ ամենից խոշոր ներդրումներ են կատարել Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, վկայակոչելով Ադրբեջանի Պետական վիճակագրական վարչությունը հաղորդում է contact.az-ը: Ընդ որում, Մեծ Բրիտանիան բացահայտ առաջատարն է, որի ներդրումները առաջին վեց ամիսներին կազմել է ավելի քան 839 միլիոն ադրբեջանական մանաթ (մեկ մանաթը մոտ մեկ եվրո է):  Երկրորդ տեղում Նորվեգիան է` ավելի քան 474 միլիոն մանաթ: Ապա հետևում են Թուրքիան` 240 միլիոն մանաթ, ԱՄՆ-ը` 239 միլիոն մանաթ, Ֆրանսիան` 160 միլիոն մանաթ և Ճապոնիան` 158 միլիոն մանաթ: Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի ներդրումների մեծագույն մասը էներգակիրների արտահանման և տարանցման ոլորտում է իրականացվում: 

Viewing all articles
Browse latest Browse all 16991

Trending Articles