Էմիլ Սանամյան Մարտակերտի և Վարդենիսի շրջանների միջև գտնվող նախկին Քելբաջարի շրջանը հայերի վերահսկողության տակ է 1993 թվականի ապրիլից: 1990-ականների վերջին այն հիմնականում վերաբնակեցվել է Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող հյուսիսային Արցախից տեղահանված հայերով: Հեռավոր, լեռնային այս շրջանը այդ ժամանակից ի վեր վերանվանվել է Շահումյան, իսկ կենտրոնը` Քարվաճառ: Քարվաճառ քաղաքի հետ միասին Շահումյանի շրջանում կան 14 բնակեցված գյուղեր` ընդհանուր մի քանի հազար բնակչությամբ: Նախկին ադրբեջանական գյուղերից շատերը դատարկ են կամ հատուկենտ բնակեցված: Շրջանը սահմանակից է իրենից դեպի արևելք գտնվող Մարտակերտի, դեպի արևմուտք գտնվող Վարդենիսի և հարավում գտնվող Քաշաթաղի (նախկինում` Լաչին) շրջանների հետ հիմնականում անբարեկարգ ճանապարհներով: Հայ և ադրբեջանական զորքերի միջև շփման գիծը շրջանի հյուսիսային մասում է` Մռավի լեռներում: Օմարի լեռնանցքով անցնում է մի նեղ ճանապարհ, և շրջանը ավելի քիչ հայկական զորքերով է պաշտպանված, քան Ադրբեջանի հետ շփման գծի այլ հատվածներում: Հրադադարի խախտման դեպքերը Քարվաճառում ավելի քիչ են, քան շփման գծի այլ հատվածներում: Տեղի գեղեցիկ բնապատկերը, հնամենի Դադիվանքն ու այլ եկեղեցիներ, ինչպես նաև մոտակա տաք աղբյուրները հայտնի զբոսաշրջային վայրեր են: Սակայն, անցած ամիս տարածքը ցնցվեց ադրբեջանական դիվերսանտների, առևանգման, սպանությունների և ճամփեզրի որոգայթի մասին տեղեկություններից: Լրատվամիջոցներից և սոցիալական ցանցերից հավաքված տեղեկությունները օգնեցին բացահայտել այդ միջադեպերին հանգեցնող որոշ հանգամանքներ: 1999 թվականին Շամքիր (նախկինում` Շամխոր) քաղաքի բնակիչ 1960 թ ծնված Դիլգամ Ասկերովը սկսում է իրականացնել արշավներ Քարվաճառ, ակնհայտորեն, անցնելով չհսկվող լեռնային կածաններից մեկով: Ասկերովի լուսանկարը իր մոր` Բագդատ Հասանովայի գերեզմանի մոտ, ով մահացել է 1982 թ և թաղվել Շափլար գյուղում, Քարվաճառ քաղաքից քիչ այն կողմ, արված է 1999 թ., ըստ երեւույթին արվել է նրան ուղեկցող ինչ-որ մեկի կողմից: Նկարում երևում է որսորդական հրացանի փողը: Դրանից որոշ ժամանակ անց, Ասկերովը ադրբեջանական լրատվամիջոցներին պատմել է իր ուղևորության մասին: Ըստ նրա ծանոթների, Ասկերովը Քարվաճառ ևս մի քանի ուղևորություններ է կատարել 2000-ականների սկզբին և կեսերին: Յութուբում 2010 թ /միգուցե և ավելի վաղ/ հրապարակված մի տեսանյութում, թվագրված 2007 թ հունիս, նա քայլում է տարածքում որսորդական հրացանով: Այս անգամ նա կարծես մենակ է: Տեսանյութում նա նշում է Քարվաճառում և Նոր Վերինշեն գյուղում վերաբնակեցման գործընթացի առաջընթացը, որոնք, ի համեմատություն 1999 թ իր ուղևորության, նկարահանում է հեռվից: Նա նշում է, որ այն ժամանակ տեսախցիկ չուներ: Նա նաև նկարահանում է ռազմական զորանոցները, Սոթքի ոսկու հանքը և այլ տեղական ենթակառուցվածքներ: 2007 թ սեպտեմբերին թվագրված մի տեսանյութում Ասկերովը Շահբազ Գուլիևի հետ է (1968 թ ծնված), և այս անգամ նրանք ունեն խլացուցիչով “Կալաշնիկով”, որոնք նման են 2014 թ հուլիսին ԼՂՀ զինվորական պաշտոնյաների կողմից նրանցից առգրավված զենքերին: Նրանք նկարահանել են Դադիվանքը, այլ վայրեր, և այն վայրը, որտեղ խորոված են արել: 2014 թ ապրիլի 7- ին Գյանջայի “Քյափազ” հեռուստաընկերությունը հաղորդեց, որ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Շամքիրի իր տանը մարիխուանա աճեցնելու և վաճառելու համար: Տեսանյութում Ասկերովը ընդունում է, որ աճեցրել է այն, սակայն ժխտում վաճառքը: Սակայն մինչ հունիսի 19-ը, ըստ նրա որդու` Քուրդօղլուի, Ասկերովը լքել է Շամքիրի իր տունը: Պարզ չէ` ինչպես է նա խուսափում քրեական հետապնդումից: Հավանաբար գործի է դրել ադրբեջանական անվտանգության ծառայությունների հետ ունեցած իր կապերը: Նրա ընտանիքի անդամները նշում են, որ կարծում էին` նա Ռուսաստան է մեկնել, որտեղ նախկինում նա արտագնա աշխատանքի էր մեկնում Ուրալ, Պերմի նահանգ: Հետո պարզ դարձավ, որ Շահբազ Գուլիևը ամուսնացած է Պերմի նահանգից մի կնոջ հետ, իր Odnoklassniki կայքում ունի երեք ընկեր, որոնցից երկուսը գտնվում են Պերմում, երրորդը ևս Ռուսաստանից է: Գուլիևը, ըստ նրա եղբայր` Իլհամի, տնից հեռացել է հունիսի 18-ին: Ըստ ԼՂՀ կառավարության, հունիսի 29-ին Ասկերովը, Գուլիևն ու մի երրորդ անձ հատում են Քարվաճառի սահմանը` գործելով “ադրբեջանական անվտանգության ծառայության հրահանգի համաձայն”: Yerkir.am և Past.info կայքերում հուլիսի 2-ին հրապարակված տեսանյութերում Ասկերովը, Գուլիևն ու երրորդ անձը` ադրբեջանական լրատվամիջոցների կողմից որպես Հասան Հասանով ճանաչված, երևում են անտառապատ մի վայրում տեղացիներից գողացված միսը խորովելիս և օղի խմել պատրաստվելիս: Հասանովի ձեռքին կա ատրճանակ, Գուլիևն ունի դանակ: Տեսախցիկի հետևից արվող մեկնաբանություններում Ասկերովը քաջալերում է ադրբեջանցի զինվորներին` չվախենալ Քելբաջար գալուց: Նրանք իրենց նոր ընկերոջը` Հասանին, ծանոթացնում են տեղանքին: Ասկերովի մեկ այլ, ցերեկային կարճ տեսանյութում, Գուլիևն ու Հասանովը քայլում են բաց, բլուրոտ մի տարածքով, ձեռքներին “Կալաշնիկով” ավտոմատներ, և մոտենում են հայկական ճանապարհային նշանով գլխավոր ճանապարհին, որը ուղղություն է ցույց տալիս դեպի Քարվաճառ: Հասանովն իր սոցիալական մեդիայի էջում նշում է, որ ավարտել է Խան Նախիջևանսկու անվան զինվորական բարձրագույն դպրոցը (1993-96) և Բաքվի բարձրագույն զինվորական դպրոցը (1996-2000), որը պետք է նրան դարձներ ադրբեջանական բանակի սպա: Սակայն նրա աշխատատեղերը ներառում են Գլոբուս Թրավելը, ճանապարհորդական գործակալություն, և AzXeber.com լրատվական գործակալությունը: Հասանովի ֆեյսբուքյան էջը լի է հակահայկական ազգայնական ուղերձներով: Հետաքրքիր է, որ չկան ընտանեկան լուսանկարներ, սակայն կան մի քանի, ըստ երևույթին, պատահական կին «ընկերներ» Ռուսաստանից և Կենտրոնական Ասիայից: Ֆինանսապես Հասանովը երևում է բավականին բարեկեցիկ վիճակում. եթե 2010 թվականի հոկտեմբերին նա նկարվում է ռուսական “Լադա” ավտոմեքենայի կողքին, ապա 2013 թ. նա վարում է օգտագործած “Մերսեդես”, որի արժեքը գնահատվում է ավելի քան 10,000 դոլար: Հասանովը ծնվել է 1978 թ. Մեհդիլի գյուղում, որն այժմ գտնվում է շփման գծում, Ջեբրայիլի շրջանում: 2013 թ նոյեմբերին Հասանովը հրապարակում է տեսանյութ Մեհդիլի գյուղի` Ադրբեջանի կողմից վերահսկվող ավերակներում իր կարճատև այցից: 2012 թ գարնանը Հասանովը բազմիցս կիսվել է և գովաբանել Ասկերովի` Քելբաջարում նկարահանած տեսանյութերը: Նա Ասկերովին անվանում է “ամի”, թարգմանաբար` քեռի: Հավանական է, որ Հասանովը Ադրբեջանի անվտանգության ծառայությունների աշխատակից է: Ի դեպ, նրա ընտանիքի անդամները “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունաը տված հարցազրույցում հրաժարվել են քննարկել նրա մասնագիտական անցյալը: Հուլիսի 4-ի երեկոյան կամ գիշերը 1997 թ ծնված Սմբատ Ցականյանը անհետ կորում է Ճումենում (նաև հայտնի է որպես Ջոմերդ, Քարվաճառից մոտ 20-25 կմ հեռավորության վրա) գտնվող իր ընտանեկան ֆերմայից, որտեղ նա մենակ էր: 2012 թ զբոսաշրջության մի առցանց դիտարկման համաձայն` Ճումենը ամենայն հավանականությամբ ամենաքիչ բնակեցված վայրն է ամբողջ Արցախում, ունենալով միայն մեկ ընտանիք: Հուլիսի 5-ին ընտանիքը, վերադառնալով տուն, սկսում են տեղացիների հետ փնտրել Ցականյանին, սակայն, ըստ պաշտոնական տեղեկատվության, ի սկզբանե չկասկածելով որևէ վատ բան, չեն դիմում ոստիկանություն մինչև հուլիսի 7, ժամը 21:00: Հուլիսի 8-ին, 14:00-ին մոտ, ըստ epress.am – ի` տեղական աղբյուրների հիման վրա ստացված տեղեկատվության, Քարվաճառի մոտ տեսնում են երկու ադրբեջանցիների: Գուլիևը ձերբակալվում է, իսկ մյուսը, ով ըստ նկարագրածի, ավելի տարեց է, կարողանում է փախչել: Epress.am-ը նաև հաղորդեց Վարդենիս քաղաքում աջառացած խուճապի մասին, որտեղ տեղեկություններ էին տարածվել “ադրբեջանական դիվերսանտների` քաղաքի ջուրը թունավորելու մասին”: Որոնողական աշխատանքներում ներգրավվեցին ուղղաթիռներ: Գուլիևի ձերբակալման մասին առաջին անգամ հաղորդվեց հուլիսի 10-ին, հրապարակվեց նրա, առգրավված զենքերի, հագուստի պարագաների և ադրբեջանական դրոշի նկարները: Բայց ավելի ուշ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով ժամանել էր Քարվաճառ որոնողական գործողությունների ընթացքում, նշեց, որ բոլոր դիվերսանտները ձերբակալվել են հուլիսի 8-ի և 11-ի [...]
↧