Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17014

101 անվճար կայանատեղի` հաշմանդամություն ունեցողների համար

$
0
0
Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդ անձանց տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար Երևանի վճարովի ավտոկայանատեղերում առանձնացվել, նշագծվել և կահավորվել են 101 հատուկ տարածք: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն` այդ տարածքները հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվեն անվճար հիմունքներով: Հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված կայանատեղիների կահավորումը մեկնարկել էր հուլիսի 1-ին և այժմ ավարտված է: Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պատրաստվել է նաև հաշմանդամություն ունեցողների մեքենաներին փակցվող տարբերանշանը, որը ստանալու համար վերոնշյալ անձիք, ավագանու սահմանած կարգով, կարող են դիմել քաղաքապետարան` ներկայացնելով Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Համապատասխան որոշումը Երևանի ավագանին ընդունել էր հունիսի 24-ի նիստում: Ի դեպ` ՍիվիլՆեթն ավելի վաղ գրել էր, որ անվճար կայանատեղերից կարող են օգտվելնաև հաշմանդամություն ունեցող այն անձանց հարազատները կամ խնամակալները, որոնք անձամբ չեն կարող մեքենա վարել: 

Viewing all articles
Browse latest Browse all 17014

Trending Articles