Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17047

Լեյլա Յունուսին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել

$
0
0
«Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Թեոդոր Հեքերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Լեյլա Յունուսին առաջադրվել է պետական դավաճանության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, խոշոր չափի խարդախության և ապօրինի գործարարությամբ զբաղվելու մեղադրանքներ, հաղորդում է contact.az-ը: Իրավապաշտպանը տեղափոխվել է Բաքվի Նասիմինյան շրջանային դատարան՝ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու համար: Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յունուսի խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չբացակայելու մասին: Նրան պետական դավաճանության և խոշոր չափի խարդախության մեղադրանքներ է առաջադրվել: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է ամուսինների փաստաբան Ջավադ Ջավադովը: Վերջինիս խոսքով՝ Յունուսները հերքել են իրենց հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները:  Հուլիսի 30-ին՝ ավելի վաղ, Լեյլա Յունուսը իր բնակարանի մոտից բերման էր ենթարկվել Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հետաքննչական վարչություն: Իրավապաշտպանի ներկայացուցիչ Ֆուադ Ազաևը չէր բացառել, որ նրա ձերբակալությունը հարցաքննության հարկադիր բերման փորձ է, քանի որ իրավապաշտպանը վերջերս բազմիցս հրաժարվել էր ներկայանալ դատախազություն հարցաքննության: Ավելի ուշ Արիֆ Յունուսը՝ կապված ոստիկանների կողմից իրենց բնակարանի արգելափակման հետ, որոշել էր «հանձնվել» և ներկայանալ հարցաքննության: Ապրիլի վերջին Յունուսին  հարցաքննել էին «Զերկալո» թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի գործով: Յունուսից և նրա ամուսնուց հարցաքննության ընթացքում առգրավվել էին նրանց անձնագրերը, որոնք մինչ այժմ չեն վերադարձվել: Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Միրկադիրովը կասկածվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ 2008-ից համագործակցության մեջ: Միրկադիրովը «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» և հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնած նախագծերի ակտիվ մասնակից է, բազմիցս այցելել է Հայաստան այդ նախագծերի շրջանակում ինչպես խմբերի հետ միասին, այնպես էլ՝ առանձին:

Viewing all articles
Browse latest Browse all 17047

Trending Articles