Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17437

Հոսանքազրկված Վրաստանին օգնության ձեռք է մեկնել նաև Հայաստանը

$
0
0
Հուլիսի 27-ի երեկոյան շուրջ երեք ժամ Վրաստանի գրեթե ողջ տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսին, հոսանքազրկվել է: Վրաստանի էներգետիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ դա պայմանավորված է եղել «Իմերեթի» 500 կՎտ-անոց էլեկտրագծի վթարով, որով իրականացվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը երկրի արևմուտքից արևելք: Վնասվել են նաև 220 կՎտ-անոց «Կոլխեթի 2» և «Պալիաստոմի 2» էլեկտրագծերը: Ներկայում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն ներողություն է խնդրել երկրի բնակչությունից և նշել, որ նման խոշոր վթար Վրաստանում վերջին անգամ եղել է 2010թ.: «Ինչպես հայտնի է, կիրակի երեկոյան Վրաստանի էներգահամակարգում ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել, և գրեթե ողջ երկիրը առանց էլեկտրականության է մնացել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, այն մարդկանց, որոնք աշխատել են ամբողջ գիշեր»,- ասել է Քալաձեն: Նա շնորհակալություն է հայտնել նաև «եղաբայրական հայ ժողովրդին, որը ֆորսմաժորային այդ իրավիճակում հոսանք է մատակարարել»: «Շնորհակալ եմ նաև իմ հայ գորընկերոջը»,- ասել է Քալաձեն:  

Viewing all articles
Browse latest Browse all 17437

Trending Articles