Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Սաակաշվիլին կրկին չի ներկայանա հարցաքննության

$
0
0
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի գլխավոր դատախազություն հարցաքաննության չի ներկայանա: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Օթար Կախիձեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: Գլխավոր դատախազությունը հուլիսի 26-ին Սաակաշվիլիի մորը՝ Գիուլի Ալասանիային ծանուցում էր հանձնել, որով Սաակշվիլիին հարցաքննության էր կանչվել հուլիսի 28-ին: Դատախազությունը չի նշել՝ Սաակաշվիլին կոնկրետ ինչ գործի շրջանակում է հրավիրվում, և չներկայանալու դեպքում նախկին նախագահի դեմ կիրականացվեն օրենքով նախատեսված գործողություններ: Սաակաշվիլիի փաստաբանը նշել է, որ Վրաստանի իշխանությունները մտադիր են նախկին նախագահին պատասխանատվության ենթարկել, և հարցաքննության կանչելու նպատակը նրան Վրաստան «բերման ենթարկելն է»: «Թող մեղադրանքներ ներկայացնեն, այնուհետ կդիտարկվի ցուցմունք տալու հարցը»,- ասել է Կախիձեն: Սաակաշվիլին հարցաքննության ժամին տեսահամաժողովի միջոցով մամլո ասուլիս կտա Թբիլիսիի իր գրադարանում: Սաակաշվիլիին հարցաքննության էին կանչել նաև մարտին, սակայն նա հրաժարվել էր հարցաքննության ներկայանալ նաև այդ ժամանակ: Վրաստանի նախկին նախագահը այս երկրում 2013թ. նախագահական ընտրություններից հետո մեկնել է ԱՄՆ: Նա ԱՄՆ Թաֆթս համալսարանի Դիվանագիտության և իրավունքի Ֆլեթչերի դպրոցում զբաղեցնում է «պետական բարձրաստիճան ծառայողի պաշտոն, որը հատուկ ստեղծվել է նրա համար»:

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles