Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17034

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը պահանջել է զրկել Պուտինին ԱԱ-2018թ.-ից

$
0
0
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգը պահանջել է զրկել Ռուսաստանին 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացնելու իրավունքից և ավելի խիստ պատժամիջոցների կոչ է արել՝ Մոսկվայի՝ Ուկրաինայի նկատմամբ «պատերազմական վարքագծի» համար: Sunday Times թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «անմտածված կլիներ» հնարավորություն տալ Վլադիմիր Պուտինին վայելել միջագային մրցաշարն անցկացնելու հեղինակությունը: «Ինքնաթիռի այդ սարսափելի կործանումից հետո Եվրամիությանը պարզապես անհրաժեշտ է ավելի խիստ լինել Վլադիմիր Պուտինի հանդեպ»,- ասել է Քլեգը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի վարքագիծը անցել է բոլոր սահմանները: «Նա [Վլադիմիր Պուտինը] չի կարող անընդհատ փորձել միջագային հանրության համբերությունը, ապակայունացնել հարևան երկիրը, պաշտպանել Ուկրաինայի արևելքում զինված անջատողականներին»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահն արդեն Սոչիի Օլիմպիադայից օգուտ քաղել է և ֆուտբոլի առաջնության անցկացումը «հսկայական առավելություն կլինի անձամբ Պուտինի համար»: Քլեգի կարծիքով՝ սպորտային միջոցառման անցկացման իրավունքից զրկելը պետք է լինի հակառուսական պատժամիջոցների փաթեթի մի մասը: Ռուսաստանին առաջնությունն անցկացնելու իրավունքից զրկելու կոչով ավելի վաղ հանդես են եկել Գերմանիայի Բունդեսթագում պահպանողականների ներկայացուցիչ Միխայել Ֆուքսը և Նիդեռլանդների ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Ջոն վան Սխիպը, սակայն ՖԻՖԱ-ն դեռ պատրաստ չէ աջակցել այս գաղափարին: «Սպորտային միջոցառումները բոյկոտելը հազվադեպ է ինչ-որ բանի հանգեցրել»,-հայտարարել է կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Տեո Ցվանցիգերը:  

Viewing all articles
Browse latest Browse all 17034

Trending Articles