FEMEN շարժման երեք ակտիվիստուհիներ մերկանալու իրենց ավանդական բողոքի ակցիան են անցկացրել Ստոկհոլմի մզկիթում, որից հետո ձերբակալվել են ոստիկանության կողմից: Ինչպես հաղորդում է BBC-ն, ակտիվիստուհիները եգիպտական և թունիսյան ծագում ունեցող շվեդուհիներ են եղել։ Նրանք ներխուժել են մզկիթ, իրենց վրայից հանել սև հիջաբները և բացել կրծքերը, որոնք վրա գրված է եղել «ոչ շարիաթին Եգիպտոսում և աշխարհում», «իմ մարմինը իմ մարմինն է և ոչ թե ինչ-որ մեկի պատիվը»: Նրանք նաև բղավել են «ազատություն կանանց», «ոչ շարիաթին», «ոչ ճնշումներին»: «Ես հավատում եմ, որ եգիպտուհիներն ավելի շուտ կմեռնեն, քան թույլ կտան, որ [Եգիպտոսի իսլամիստ նախագահ] Մուրսիի ռեժիմը իրենց անլուսաթափանց պարկեր հագցնի»,- հայտարարել է FEMEN-ի ներկայացուցիչ, եգիպտացի դիսիդենտուհի Ալիա էլ-Մահդին: Աղջիկների՝ մզկիթ մտնելու պահին այնտեղ ոչ ոք չի եղել, բացի լրագրողներից, որոնք տեղյակ են եղել ծրագրվող բողոքի ակցիայի մասին։ Photo: http://wodumedia.com
↧