Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17427

Բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

$
0
0
«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հուլիսի 1-ին՝ ժամը 10:30-ին, բողոքի ակցիա կանցկացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) շենքի մոտ: Այս մասին ասված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:  «Այդ օրը՝ ժամը 11:00-ին, տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, հավանաբար կայացվելու է վերջնական որոշում, որի հիմքերը չկան:  Մենք պետք է մեր բողոքը արտահայտենք, ճնշում գործադրենք, կանխենք անօրինական որոշման ընդունումը»,- ասված է քաղաքացիներին ուղղված հայտարարությունում: Մինչ այդ՝ հուլիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, նախաձեռնության անդամները պատրաստվում են հավաքվել Մաշտոցի պուրակի մոտ և իրազեկման թռուցիկներ բաժանել, իսկ հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ին, Օպերայի հրապարակում բողոքի ակցիա կանցկացնեն, ապա երթ՝ կոչ անելով քաղաքացիներին դուրս գալ պայքարի և մասնակցել հուլիսի 1-ի ակցիային: Վերջնական սպառողների, այդ թվում՝ բնակչության համար 1 Կվտ/ժ էլեկտրաէներգիան կարող է թանկանալ 10%-ով կամ 3,85 դրամով՝ պայմանավորված արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ։ Ավելի ուշ` հունիսի 18-ին, Հայաստանի էլեկտրական ցանցերի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հայտարարել էր, որ իրենք բավարարված չեն ՀԾԿՀ առաջարկած բարձրացման չափի հետ, քանի որ 3,85 դրամ գումարից 1,5 դրամն է մնալու ընկերությունում, ինչը բավարար չէ ընկերության առջև ծառացած ֆինանսական խնդիրները լուծելու համար։    

Viewing all articles
Browse latest Browse all 17427

Trending Articles