Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17057

Իսրայելի նախագահ է ընտրվել Ռեուվեն Ռիվլինը

$
0
0
Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, հունիսի 10-ին երկրի 10-րդ նախագահ է ընտրել Ռեուվեն Ռիվլինին։ Ինչպես տեղեկանում ենք Կնեսետի կայքից, իշխող աջակողմյան «Լիկուդ» կուսակցության անդամը ստացել է 63 ձայն։ Քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր, երեք ձայն անվավեր է ճանաչվել։ Ռիվլինը, որը նախկինում զբաղեցրել է Կնեսետի խոսնակի և Իսրայելի կապի նախարարի պաշտոնները, հաղթել է երկրորդ փուլում։ Նրա մրցակիցն է եղել «Հատնուա» կուսակցության անդամ Մեիր Շիտրիտը, որը ստացել է 53 ձայն։ Քվեարկության առաջին փուլը կայացել էր հունիսի 10-ին՝ ավելի վաղ․ առաջին փուլում Ռիվլինը ստացել էր 44 ձայն, Շիտրիտը՝ 31։ Իսրայելի նախագահի պաշտոնին Ռիվլինից ու Շիտրիտից բացի՝ հավակնում էին ևս երեք թեկնածու։ Ռիվլինը որպես Իսրայելի նախագահ պաշտոնապես կերդվի հուլիսի 24-ին՝ փոխարինելով 90-ամյա Շիմոն Պերեսին։ Ռեուվեն Ռիվլինը ծնվել է Երուսաղեմում 1939թ․։ Նա Իսրայելի նախագահի պաշտոնին հավակնում էր նաև 2007թ․, սակայն պարտվեց Պերեսին։ Իսրայելի նախագահն ընտրվում է մեկ յոթամյա ժամկետով։ Իսրայելում նախագահը հիմնականում արարողակարգային պարտականություններ է կատարում։

Viewing all articles
Browse latest Browse all 17057

Trending Articles