Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17047

Յունուսը բռնաճնշումների հակազդեցության կենտրոն է ստեղծել

$
0
0
«Խաղաղության և ժողովրդավարության» ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Թեոդոր Հեքերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Լեյլա Յունուսը Բռնաճնշումների հակազդեցության կենտրոն է ստեղծել: Այս մասին հայտարարել է անձամբ Յունուսը հունիսի 9-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում, հաղորդում է ադրբեջանական contact.az-ը: Յունուսը կենտրոնի ստեղծումը պայմանավորում է «Ադրբեջանում գործող իրավապաշտպան համակարագի անպիտանելիությամբ»: Նրա խոսքով՝ տարեցտարի Ադրբեջանում, չնայած իրավապաշտպանների գործունեությանը, քաղբանտարկյալների թիվը ավելանում է, և ներկայում 130 է: Նա իր ստեղծած կենտրոնի ռազմավարություն է հայտարարել կառավարության ճնշումներին չենթարկվելը: Նա նախկին քաղբանտարկյալներին, ինչպես նաև ներկայիս քաղբանտարկյալների հարազատներին և ընտանիքներին կոչ է արել անդամագրվել կենտրոնին: Կենտրոնի մարտավարությունը Յունուսը առավել մանրամասն կներկայացնի հունիսի 11-ին: Յունուսին գրեթե մեկ ամիս առաջ հարցաքննել են«Զերկալո» թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի գործով: Յունուսից և նրա ամուսնուց հարցաքննության ընթացքում առգրավվել են նրանց անձնագրերը, որոնք մինչ այժմ չեն վերադարձվել: Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Միրկադիրովը կասկածվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ 2008-ից համագործակցության մեջ: Միրկադիրովը «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» և հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնած նախագծերի ակտիվ մասնակից է, բազմիցս այցելել է Հայաստան այդ նախագծերի շրջանակում ինչպես խմբերի հետ միասին, այնպես էլ՝ առանձին:

Viewing all articles
Browse latest Browse all 17047

Trending Articles