Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16991

Ոսկու ցուցահանդես-վաճառք` Երևանում

$
0
0
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ հունիսի 6-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը և առաջիկա ծրագրերին: «Վարչապետը ողջունել է ոսկեգործության բնագավառի զարգացման ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման գործում, ինչը կնպաստի նաև արտահանման ծավալների աճին»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում: Հունիսի 6-9-ը անցկացվող ցուցահանդես-վաճառքին մասնակցում է 40-ից ավելի ընկերություն, այդ թվում` օտարերկրյա: 

Viewing all articles
Browse latest Browse all 16991

Trending Articles