Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Սուրճի արտադրության առաջին ձեռնարկությունը Վրաստանում

$
0
0
Վրաստանում բացվել է սուրճի արտադրության առաջին ձեռնարկությունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Cherie անվամբ աղացած սուրճն արդեն վաճառվում է խանութներում: Ընկերության տնօրեն Իրակլի Լոմտատիձեի խոսքով՝ ընկերությունը մտադիր է իր արտադրանքն արտահանել նաև Ռուսաստան և Ուկրաինա: Ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ սուրճի հատիկները գնվում են Համբուգից, որտեղ դրանք արտահանվում են Բրազիլիայից, Կոլումբիայից և Հարավային Ամերիկայի այլ երկրներից: Լոմտատիձեի խոսքով՝ արտադրության կազմակերպման համար գնվել է գերմանական հայտնի Probat-Werk ընկերության տեխնիկան: Վրաստանում նախկինում ևս ոչ այդքան բարձրորակ սուրճ փաթեթավորվել է, սակայն տնային պայմաններում: Cherie ընկերությունը հիմնվել է 2012թ.: Ընկերության ստեղծման շուրջ աշխատանքները ընթացել են երկու տարի: Ներկայում ընկերությունում աշխատում է 100 մարդ:  

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles