Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16994

Համանախագահները մայիսի 17-ին կայցելեն Արցախ

$
0
0
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակում մայիսի 17-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ:   Ինչպես հաղորդում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախատեսվում են նաև այցելություններ Արցախի մի շարք բնակավայրեր, հանդիպումներ տեղական իշխանությունների և բնակիչների հետ: Մայիսի 19-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը: Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը: Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանել մայիսի 16-ին: Մինսկի խումբըհայտարարությամբ էր հանդես եկել 1994թ. մայիսի 12-ին հաստատված հրադադարի 20-ամյակի կապակցությամբ: «Մենք հակամարտության կարգավորման վերաբերյալ միասնական դիրքորոշում ունենք և հավատարիմ ենք կողմերին օգնելու հարցում` հնարավորինս արագ լուծման հասնելու համար` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, մասնավորապես` այն դրույթների վրա, որոնք վերաբերում են բռնի ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, հավասար իրավունքներին ու ժողովուրդների ինքորոշման սկզբունքին»,- մասնավորապես ասված էր հայտարարությունում:  Մայիսի 7-ին էլ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Կարնեգի» հիմնադրամում հայտարարություն էր արել` ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը` ամփոփված վեց կետում:    

Viewing all articles
Browse latest Browse all 16994

Trending Articles