Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 30-ին հրամանագիր է ստորագրել Երվանդ Զախարյանին կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով` Երվանդ Զախարյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Երվանդ Զախարյանը ծնվել է 1946թ. մայիսի 14-ին Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղում: 1968թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1987-88 թթ. սովորել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ակադեմիայի կառավարման ինստիտուտում: 1991թ. Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ, տնտեսական գիտությունների թեկնածու է: 1998-2000 թթ. ղեկավարել է տրանսպորտի նախարարությունը: 2000-01 թթ. եղել է պետական եկամուտների փոխնախարար, վերանշանակվել է տրանսպորտի և կապի նախարար: 2001-02 թթ. զբաղեցրել է Պետական եկամուտների նախարարի, 2002-03 թթ.` ՀՀ հարկային պետական ծառայության պետի պաշտոնները: 2003- 2009 թթ. եղել է Երևանի քաղաքապետ: 2009թ. ապրիլի 2-ին նախագահի հրամանագրով նշանակվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:
↧