Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պաշտոնապես սրբադասել է Հովհաննես Պողոս 2-րդին ու Հովհաննես 23-րդին, հաղորդում է BBC-ն: Սրբադասման պատմական արարողությունը, որին ներկա է գտնվել նաև հանգստի անցած նախկին Պապ Բենեդիկտոս 16-րդը, անց է կացվել Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում: Հովհաննես Պողոս 2-րդը սրբերի շարքին է դասվել մահվանից ինը տարի անց: Հովհաննես 23-րդը մահացել է ավելի քան 50 տարի առաջ: Արարողության ժամանակ Ֆրանցիսկոսը լատիներեն կարդացել է «Մենք օրհնյալ Հովհաննես 23-րդին և Հովհաննես Պողոս Պողոս 2-րդին նշանակում և ճանաչում ենք որպես սուրբ»: Սուրբ Պետրոսի հրապարակում ուխտավորների հսկայական խումբը արձագանքել է. «Ամեն»: Սրբադասման արարողության հետ կապված՝ Վատիկան է ժամանել ավելի քան 100 օտարերկրյա պատվիրակություն, տարբեր երկրների և կառավարությունների ավելի քան 20 ղեկավար, ինչպես նաև թագավորական ընտանիքների անդամներ:
↧