Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17034

«Ռոշենի» սեփականատիրոջը աջակցում է ուկրաինացիների 1/3-ը․ հարցում

$
0
0
Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրություններին ընտրողների 32,9%-ը պատրաստ է իր ձայնը տալ ուկրաինական «Ռոշեն» շոկոլադի արտադրության սեփականատեր Պետրո Պորոշենկոյին։ Այս մասին են վկայում ուկրաինական «Սոցիս» սոցիալական հետազոտությունների կենտրոնի, Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի, «Ռեյտինգ» սոցխմբի և Ռազմուկով կենտրոնի իրականացրած «Ուկրաինա․ նախագահական ընտրություններ-2014» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Համաձայն հարցման՝ երկրորդ տեղում է Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն․ նրան պատրաստ է իր ձայնը տալ ընտրողների մոտ 9,5%-ը։ Երրորդ տեղում է ժողովրդական պատգամավոր, Ռեգիոնների կուսակցության նախկին անդամ Սերգեյ Տիգիպկոն, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 5,1%-ը։ Խարկովի մարզի նախկին ղեկավար Միխայիլ Դոբկինին աջակցում է ընտրողների 4,2%-ը, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյին՝ 4%-ը։ «Արմատական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոյին աջակցում է հարցվածների 3,2%-ը, ազգայնական «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկին՝ 1,4%-ը, «Պրավի սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշին՝ 0,7%-ը։ Նրանց շրջանում, ովքեր մտադիր են գնալ ընտրատեղամասեր և քվեարկել, նախագահական մրցարշավի առաջին եռյակն ունի հետևյալ տեսքը՝ Պորոշենկո՝ 48,4%, Տիմոշենկո՝ 14%, Տիգիպկո՝ 7,4%։ Հարցվածների 9%-ը չի աջակցում նախագահի թեկնածուներից և ոչ մեկին։ Եվս 14,7% դեռ չի կողնորոշվել ընտրության հարցում, 7,7% հարցված էլ նշել է, որ չի մասնակցի ընտրություններին։ Սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է ապրիլի 9-16-ը Ուկրաինայի՝ 18 և դրանից բարձր բնակչության շրջանում։ Հարցմանը մասնակցել է 6,2 հազ․ մարդ։ Վիճակագրական սխալը կազմում է ոչ ավելի, քան 0,8%։ Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին ընդունեց որոշում մայիսի 25-ինարտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչն պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, որը ներկայում Դոնի Ռոստովում է, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ: Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։

Viewing all articles
Browse latest Browse all 17034

Trending Articles