Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16991

Աբրահամյանն արձագանքել է Քոչարյանին. news.am

$
0
0
Ինձ զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները, NEWS.am-ին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որում նա դեմ է արտահայտվում Սահմանադրության հնարավոր փոփոխություններին: «Անշուշտ, ուշադիր ընթերցել եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Ես իսկապես շնորհակալ եմ երկրորդ նախագահին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ բարեմաղթանքների և իմ նախկին աշխատանքը դրական գնահատելու համար: Ինձ միայն զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ պարոն Քոչարյանի դիտարկումները: Ակնհայտ է, որ դրանց անհրաժեշտության մասին Հայաստանի քաղաքական ուժերը խոսում են արդեն տարիներ շարունակ, իսկ մեր երկրի առջև ծառացած մի շարք կարևորագույն խնդիրների արդյունավետ լուծումները պայմանավորված են Սահմանադրության փոփոխությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը բաց, ի լուր աշխարհի հայտարարեց իր ծրագրերի մասին՝ զերծ պահելով սահմանադրական բարեփոխումների անձնավորումից: Սա արդար է, ազնիվ ու ճիշտ: Վստահ եմ, որ եթե մեր քաղաքական ուժերն ու գործիչները հետևեն Սերժ Սարգսյանի օրինակին, հստակ, առանց տողատակերի բացեն իրենց ապագա ծրագրերը, ապա մենք, որպես երկիր, իսկապես կկարողանանք կարճ ժամանակահատվածում նաև սահմանադրական բարեփոխումների միջոցով լուրջ դրական տեղաշարժ արձանագրել հետագա զարգացման ճանապարհին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում քննադատության էր ենթարկել նաև նախորդ կառավարության տնտեսական քաղաքականությունը: Նորանշանակ վարչապետն այդ մասով չի արձագանքել երկրորդ նախագահին:

Viewing all articles
Browse latest Browse all 16991

Trending Articles