Մոսկվայի և Կիևի պատրիարքները Զատկի (Հիսուս Քրիստոսի Հարության տոն) առիթով հանդես են եկել ուղերձներով, որոնցում արտացոլվել են ուկրաինական ճգնաժամերի ընկալման տարբերությունները, որոնք կան Մոսկվայի և Կիևի իշխանությունների միջև, հաղորդում է BBC-ն: 2014թ. ամբողջ քրիստոնյա աշխարհը Զատիկը նշում է նույն օրը՝ ապրիլի 20-ին: Ապրիլի 19-ին Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ծնկաչոք աղոթել է և Աստծուց խնդրել խաղաղություն և հաշտություն Ուկրաինայի համար, թույլ չտալ կործանարար չարաշահում ինչպես ուկրաինացիների, այնպես էլ Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում: «Ուկրաինան քաղաքականապես համարվում է առանձին երկիր, բայց նրա ժողովուրդը և մեր ժողովուրդը թե հոգևոր առումով, թե պատմականորեն մեկ ժողովուրդ են: Մենք Աստծո առաջ մեկ ազգ ենք: Մենք ունենք նույն հավատը: Մենք հարգում ենք կրոնական փոքրամասնություններին, բայց Ուկրաինան եղել և մնում է Ռուսիայի մի մասը: Ռուս եկեղեցին աղոթում է և ջանք չի խնայում հարցը խաղաղ լուծելու համար»,- նշել է Պատրիարքը՝ զերծ մնալով նշել, թե ով է ճիշտ ներկայիս հակամարտությունում: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը հավելել է, որ աղոթելու է, որպեսզի Ուկրաինայում «օրինականորեն ընտրվի իշխանությունը և օրինական ժանապարհով Սահմանադրության մեջ ներառվեն փոփոխություններ, որոնց այսօր ձգտում է Ուկրաինայի ժողովուրդը»: Մինչ այդ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու առաջնորդը, շնորհավորելով հավատացյալներին Սուրբ Հարության տոնի առիթով, հիշատակել է Ուկրաինայի թշնամիներին: «Մեր խաղաղասեր ժողովրդի դեմ, որը կամովին հրաժարվել է միջուկային զենքից, իրականացվել է ագրեսիա և անարդարություն: Երկիրը, որը մեզ ամբողջականություն և մեր տարածքին անձեռնմխելիություն էր երաշխավորել, իրականացրել է ագրեսիա»,- ասված է պատրիարք Ֆիլարետի ուղերձում:- Աստված չի կարող լինել ստի կողմից, այդ իսկ պատճառով ուկարաինացի ժողովրդի թշնամին դատապարտված է ձախողման»:
↧