Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17004

Չինաստանի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին

$
0
0
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 18-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, դեսպանը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հայտնել, որ պատրաստ է սերտորեն փոխգործակցել տարբեր ծրագրերի իրականացման գործում: Հանդիպմանը Թիան Չանչունը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի շնորհավորական ուղերձը: «Բարձր եմ գնահատում այն, որ Դուք երկար ժամանակ ջանք եք գործադրել հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում, ներդրել՝ կարևոր ավանդ երկկողմ համագործակցության առաջընթացի համար: Չինական կողմը կարևոր նշանակություն է տալիս չին-հայկական հարաբերություններին: Ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանք գործադրել, որպեսզի կայուն կերպով ամրապնդվի փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- ասված է ուղերձում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեծապես կարևորում է Հայաստանի բարեկամ Չինաստանի հետ հետագա հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Այդ առումով, զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանին շնորհավորական ուղերձ էին հղել Լիտվայի, Լիբանանի, Ռուսաստանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ղազախստանի վարչապետները: Ապրիլի 13-ին` ՀՀԿ գործադիր մարմնի և խորհդի նիստերից հետո, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ վարչապետ է նշանակվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: 

Viewing all articles
Browse latest Browse all 17004

Trending Articles