Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17056

Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոցը յոթ ամիս մասնակի փակ կլինի

$
0
0
Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից դեպի Շիրակի փողոցի խաչմերուկ ընկած հատվածում իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ: Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, սույնով պայմանավորված՝ վերոնշյալ ճանապարհահատվածը յոթ ամսով մասնակի փակ է լինելու: Տվյալ ճանապարհահատվածում հնարավոր խցանումները բացառելու նպատակով, որպես այլընտրանքային լուծում, վարորդներին առաջարկվում է օգտվել նաև Արտաշատի խճուղի-Թամանցիների փողոց-Աշխատանքի հրապարակ (և հակառակը) ուղղությունից: Շինարարության ողջ ընթացքում, ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներում հնարավոր փոփոխությունների դեպքում, կտեղեկացվի լրացուցիչ:

Viewing all articles
Browse latest Browse all 17056

Trending Articles