Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17038

Որոշվում է Ուկրաինա պետության լինել-չլինելը. Սաակաշվիլի

$
0
0
Ուկրաինայի ժողովուրդը պատերազմել չի ցանկանում, սակայն անհրաժեշտ է գործել, որպեսզի պատերազմը չգա իրենց մոտ: Այսպիսի տեսակետ է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում: «Ինչպես ճիշտ ասել է վարչապետ Յացենյուկը, Ռուսաստանը ներխուժման  ծրագիր է իրականացնում: Ներկայում արևելյան շրջանների բնակիչները պետք է իրենց ծայրահեղ անպաշտպան զգան՝ տեսնելով՝ ինչպես է սադրիչների մի խումբ գրավում կառավարական շինություները: Այսօր-վաղը արդեն պետք է զինված ներխուժման սպասել, քանի որ ստեղծված իրավիճակը կարող է Ռուսաստանին գործողությունների մղել: Անհրաժեշտ է հասկանալ, որ առանց լուրջ արտաքին աջակցության Ուկրաինայի համար ծայրահեղ դժվար կլինի հաղթահարել հետագա կոնֆլիկտը: Միաժամանակ պետք է հասկանալ, որ ժողովրդավարական խաղաղությունը լրջորեն կաջակցի Ուկրաինային, եթե նա դրսևորի վճռական կամք  ագրեսիային դիմակայելու հարցում: Պետք  է արձանագրել, որ խոսք է գնում ոչ թե առանձին ռեգիոնների մասին, այլև իրական սպառնալիքին, և իրականում որոշվում է ուկրաինաական պետության կյանքի-մահվան հարցը և անհրաժեշտ է վճռական գործողությունների դիմել, քանի որ հապաղումը հավասարազոր է մահվան»,- ասել է նախկին նախագահը: Ապրիլի 7-ին Դոնեցկի մարզային խորհուրդը ապրիլի 6-ին գրաված ռուսամետ ակտիվիստները հայտարարել են Դոնեցկի անկախ հանրապետության ստեղծման մասին։

Viewing all articles
Browse latest Browse all 17038

Trending Articles